երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՊՆ-ի տապալված տենդերի հետ կապված իրավիճակում կա առաջընթաց․ ORSIS

ՊՆ-ի տապալված տենդերի հետ կապված իրավիճակում կա առաջընթաց․ ORSIS

Ռուսական ORSIS սպառազինության ընկերությունն առաջընթաց է տեսնում Հայաստանին ռազմատեխնիկա մատակարարելու տապալված տենդերի հետ կապված իրավիճակում: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։

Նշվում է, որ դատարանի որոշմամբ ORSIS-ը դուրս են հանել մատակարարների սև ցուցակից:

«Սա դրական միտում է, քանի որ հնարավորություն է տալիս շարունակել մեր ընկերության գործակցությունը Հայաստանի հետ, իսկ հանրապետությանը, որը մեր հին գործընկերն է՝ ստանալ ժամանակակից և որակյալ զենք»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նա անդրադարձել է նաև հայկական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությանը, որ Հայաստանի ՊՆ-ից բարձրաստիճան պաշտոնյաներ են հեռացվել ORSIS-ի հետ կապված իրավիճակի պատճառով:

«Ընկերությունում կարծում են, որ տենդերի տապալման հիմնական մեղավորները դեռ պատիժ չեն կրել: Մինչ այժմ անհասկանալի են հանդիպման առաջարկի վերաբերյալ գերատեսչության կողմից պաշտոնական պատասխանի բացակայության դրդապատճառները: Ընկերությանը տեղեկություններ են հասնում, որ նախարարության կոնկրետ պաշտոնյաներ յուրացրել են ORSIS ընկերության նվիրաբերած ՄՕ նմուշները»,- ասել է ընկերության ներկայացուցիչը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: