հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մահացել է գնդապետ Վազգեն Մարգարյանը

Մահացել է գնդապետ Վազգեն Մարգարյանը

Կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի առաջին տեղակալ, հոգեբանական գիտությունների դոկտոր, գնդապետ Վազգեն Հենրիկի Մարգարյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանից։

Մեծ է գնդապետ Մարգարյանի ավանդը Զինված ուժերում, Նա իր հայրենանվեր ծառայությամբ երկար տարիներ նպաստել է ԶՈՒ-ի ինտելեկտուալ զարգացմանը: ՊԱՀՀ-ում Նրա երկարամյա գիտական, հետազոտական և ղեկավար գործունեությունը, Նրա անձնուրաց աշխատանքն ու ծառայությունը մշտապես եղել են օրինակելի:

Բացի անբասիր ծառայությամբ զինվորական լինելուց, գնդապետ Մարգարյանը ԶՈՒ-ի պատվելի գիտնական էր, մտավորական, ռազմական հոգեբանության բնագավառի եզակի մասնագետ, որը կրթել է բազմաթիվ սերունդների:

Նրա կորուստը մեծ ցավ է ՊԱՀՀ-ի ամբողջ անձնակազմի համար: Կորցրել ենք սիրելի Ընկերոջ և Գործընկերոջ, հայ մարդու, նվիրյալ հայ սպայի, օրինակելի քաղաքացու: Նրա հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում:

ՊԱՀՀ-ի ղեկավարությունն ու անձնակազմը խորապես վշտակցում են գնդապետ Մարգարյանի հարազատներին և մտերիմներին: Թող լույսի մեջ պարուրվի Նրա հոգին»:

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

  • Կիսվել: