հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Լիճք գյուղը հրաժեշտ է տվել իր հերոսացած զավակ Արթուր Մարգարյանին

Լիճք գյուղը հրաժեշտ է տվել իր հերոսացած զավակ Արթուր Մարգարյանին

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք գյուղում է հուղարկավորվել այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետեւանքով զոհված  Արթուր Գվիդոնի Մարգարյանը։

Արթուր  Մարգարյանը ծնվել է  2002 թվականի հուլիսի 19-ին, Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում։ 2008 թվականին ընդունվել է  Լիճքի հիմնական դպրոց, որն ավարտել է 2017թվականին, ապա ուսումը շարունակել  Մարտունու բազմագործառութային քոլեջում: Հայոց բանակ էր զորակոչվել է 2021թվականի  գարնանը: Զոհվել է Գորիսի պաշտպանական դիրքերում՝ թշնամու ագրեսիան կասեցնելիս։

  • Կիսվել: