կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
36-ամյա պայմանագրային Արմեն Միքայելյանը զոհվել է Ջերմուկի պաշտպանության ժամանակ. նա երեք երեխա ունի

36-ամյա պայմանագրային Արմեն Միքայելյանը զոհվել է Ջերմուկի պաշտպանության ժամանակ. նա երեք երեխա ունի

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Ջերմուկի ուղղությամբ զոհվել է պայմանագրային զինծառայող 36-ամյա Արմեն Միքայելյանը։

Արմեն Միքայելյանն ապրում էր Խաչփար գյուղում։ Արմեն Միքայելյանը ամուսնացած էր, ուներ երեք անչափահաս երեխա՝ երկու տղա, մեկ աղջիկ։

Արմեն Միքայելյանի ծառայությունն անցնում էր Ջերմուկում, 3-րդ տարին էր բանակում։

 

  • Կիսվել: