կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ջերմուկի մարտերում զոհված 19-ամյա Կարեն Գասպարյանը թառահար էր, սովորում էր պետական երաժշտական քոլեջում

Ջերմուկի մարտերում զոհված 19-ամյա Կարեն Գասպարյանը թառահար էր, սովորում էր պետական երաժշտական քոլեջում

Ադրբեջանական հարձակման հետեւանքով Ջերմուկի ուղղությամբ մղված մարտերում զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Գասպարյանը։

19-ամյա Կարենը Երեւանից էր։ Բանակ էր զորակոչվել այս տարվա ձմռանը։ Ծառայում էր Կապանում։

Կարենը սովորում էր Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում, թառահար էր։ Միաժամանակ նա սովորում էր Ջիվանու անվան աշուղական դպրոցի վոկալի բաժնում։

 

  • Կիսվել: