հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կորոնավիրուսով վարակված զինծառայողների մեծ մասը պայմանագրային են. ՊՆ փոխնախարար

Կորոնավիրուսով վարակված զինծառայողների մեծ մասը պայմանագրային են. ՊՆ փոխնախարար

Բանակում կորոնավիրոսով հիվանդներ կան, նրանք գտնվում են հսկողության ներքո:  Այս մասին ԱԺ-ում այսօր հայտնել է պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին։

Նա տեղեկացրեց, որ կորոնավիրուսով վարակված զինծառայողների մեծ մասը պայմանագրային են, նրանք մեկուսացված են: Պաշտպանության փոխնախարարը վստահեցրեց, որ վիճակը վերահսկելի է, զինված ուժերը որևէ բանի պակաս չունեն: 

Գ.Բալայանը շնորհակալություն հայտնեց ժամկետային զինծառայողների ծնողներին՝ արձակումների վրա դրված սահմանափակումներին ըմբռնումով մոտենալու համար:

  • Կիսվել: