կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու որոշումն ինքնին զսպող մեխանիզմ է Ադրբեջանի համար. Սիմոնյան

ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու որոշումն ինքնին զսպող մեխանիզմ է Ադրբեջանի համար. Սիմոնյան

Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայման որոշումն ինքնին Ադրբեջանի համար զսպող մեխանիզմ է:

Նման դիրքորոշում հայտնեց ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ԵՄ առաքելությունը կզսպի՞ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները:

«Եթե շատ ծայրահեղ նայենք, իհարկե, եթե հարձակվող կողմը որոշում է հարձակվել և դրա հնարավորությունները գնահատում է բավարար, կհարձակվի: Բայց ինքնին որոշումն արդեն զսպող մեխանիզմ է, դեռ չեմ ասել նրանց՝ արդեն այստեղ գտնվելը: Բայց ինքնին որոշումը քաղաքական գնահատական է, արձանագրում է»,-ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը նկատեց՝ 2020 թվականի պատերազմից առաջ Ադրբեջանը երկար ճանապարհ անցավ, մեդիայում նախապատրաստում արեց, ՄԱԿ-ում 4 բանաձև ստացավ, որպեսզի իր գործողություններին միջազգային իրավունքի կողմից ինչ-որ ձևով հիմնավորումներ տա: «Հիմա այդ հիմնավորումները ոչ կան, ոչ կարող են լինել: Հակառակն է տեղի ունենում, այսօր շատ ավելի շատ խոսվում է ԼՂ-ի մասին, իրավունքների մասին, խոսվում է ՀՀ ինքնիշխան տարած ներխուժած ադրբեջանցիների մասին: Եվ ես վստահ եմ, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում»,-նշեց ԱԺ նախագահը:

 

  • Կիսվել: