հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀՌՕ հրետանավորները վարժանքներ կանցկացնեն Հայաստանի բարձրլեռնային զորավարժարաններում

ՀՌՕ հրետանավորները վարժանքներ կանցկացնեն Հայաստանի բարձրլեռնային զորավարժարաններում

 Հարավային ռազմական օկրուգի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները Հայաստանում վարժանքներ կանցկացնեն «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
 
Հրետանավորներն անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հաշվարկներով կիրականացնեն պայմանական հակառակորդի թիրախների հետախուզություն և հրետանային ստորաբաժանումների կրակի կառավարման համար տվյալների նախապատրաստում։
Պարապմունքների նպատակն է կատարելագործել անձնակազմի մարտական պատրաստվածությունն ու բարձրացնել հրամանատարների գործնական հմտությունների մակարդակը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: