չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության շարժական դաշտային հոսպիտալի անձնակազմը մասնակցում է «Միաձուլված սուր-2023» բազմազգ զորավարժությանը

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության շարժական դաշտային հոսպիտալի անձնակազմը մասնակցում է «Միաձուլված սուր-2023» բազմազգ զորավարժությանը

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության շարժական դաշտային հոսպիտալի անձնակազմն օգոստոսի 28-ից սեպտեմբերի 23-ը մասնակցում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում տեղակայված ռազմաբազայում անցկացվող «Միաձուլված սուր-2023» բազմազգ զորավարժությանը։

Զորավարժությանը մասնակցում են 17 երկրներ:

ՀՀ ԶՈՒ բժիշկները և բուժակները մասնակցում են ԱՄՆ ցամաքային զորքերի բժշկական ծառայության կողմից անցկացվող վարժանքին։

Վարժանքի նպատակն է իրական պայմաններում կազմակերպել վիրավորների արագ և անվտանգ տարհանումն ուղղաթիռով։

Հայկական դաշտային հոսպիտալի բժշկական անձնակազմն ամերիկյան կողմի հետ ձևավորած խմբերով կատարում է բարդ պայմաններում վիրավորների տարհանում, ծանոթանում ԱՄՆ բանակի բժշկական ծառայության տարհանման սանիտարական  հատուկ օդային միջոցներին, ինչպես նաև բժշկական տարհանման ցամաքային զրահատեխնիկայի հնարավորություններին և հագեցվածությանը։

Զորավարժության հաջորդ խաղարկային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 8-ին։

  • Կիսվել: