կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը

ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը

Ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտը համալրելու ցանկություն հայտնած և սահմանված չափորոշիչներին համապատասխանող անձանց դիմումներն ընդունվում են ՊՆ զորակոչային ու զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում և bkma.mil.am կայքում մինչև 2024 թ. հունվարի 8-ը: Դիմումների քննարկումը տեղի կունենա 2024 թ. հունվարի 11-ին՝ ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ընտրական հանձնաժողովի նիստում:

2023 թ. ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի՝ ըստ մարզաձևերի համալրման ենթակա հաստիքների թիվը.

1. ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ՝ 15 հաստիք,

2. ձյուդո, թաեքվոնդո՝ 5 հաստիք,

3. օլիմպիական ոչ մենապայքարային մարզաձևեր՝ 10 հաստիք,

4. շախմատ՝ 2 հաստիք, 5. ֆուտբոլ՝ 8 հաստիք:

  • Կիսվել: