երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանն ու Չինաստանը կմեծացնեն համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում

Հայաստանն ու Չինաստանը կմեծացնեն համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում

Հուլիսի 27-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության Պաշտպանական տեխնոլոգիաների ազգային համալսարանի պատվիրակությանը՝ Միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Մա Ցզյանգուանի գլխավորությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Կողմերը բարձր են գնահատել հայ-չինական համագործակցության ներկա մակարդակը հատկապես ռազմական կրթության և կադրերի պատրաստման ոլորտում, միաժամանակ ողջունել են երկու պետությունների կրթական հաստատությունների միջև սերտ կապերի ստեղծումն ու ամրապնդումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջբուհական համագործակցության հետագա ընդլայնման ուղիներն ու հեռանկարները:

  • Կիսվել: