շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը դիտարկում է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին

ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը դիտարկում է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին

Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, այսօր դիտարկում է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանի մի քանի հատվածներում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները ցույց են տվել ՀՕՊ ստորաբաժանումներից մեկի տարածքում հրետակոծության հետևանքները։

Ըստ աղբյուրի՝ ՀԱՊԿ առաքելության ներկայացուցիչներն այցելել են նաև Սյունիքի մարզ՝ Գորիս քաղաք և Ակներ գյուղ, որտեղ, հրետանային արկով խոցելու հետևանքով, վնասվել է բնակելի տուն։

Նշենք, որ երեքշաբթի օրը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը տեսակոնֆերանսի միջոցով արտահերթ նիստում որոշել էր կազմակերպության առաքելությունը՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, Հայաստան ուղարկել։ Նիստում որոշվել էր նաեւ ստեղծել աշխատանքային խումբ՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի քարտուղարության եւ զինծառայողների աշխատակիցների կազմից՝ պատասխանատվության գոտում իրավիճակը մշտապես մոնիտորինգ անելու համար։ ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը՝ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, սեպտեմբերի 15-ին ժամանել է Հայաստան։

  • Կիսվել: