ՀՀ ՊՆ-ն հերքում է
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական ապատեղեկատվությունը, թե իբր ՀՀ զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական զինուժի մարտական դիրքերը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հրապարակված ինֆորմացիան ապատեղեկատվություն է:
Նշենք, որ այսօր ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե Արցախի ՊԲ-ն և Հայաստանի ԶՈՒ-ն գնդակոծել են ադրբեջանական դիրքերը: