չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայաստանում ռուսական ռազմաբազան ուսումնական վարժանքներ է անցկացրել

Հայաստանում ռուսական ռազմաբազան ուսումնական վարժանքներ է անցկացրել

Հայաստանում ռուսական ռազմաբազայի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները հետ են մղել պայմանական հակառակորդի հարձակումն ահաբեկչությանը հակազդելու համալիր վարժանքի շրջանակներում

Այս մասին տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
 
Ըստ զորավարժությունների պլանի` պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակման փորձ է ձեռնարկել զորամիավորման հսկիչ-անցագրային կետի վրա: Ռուսական ռազմակայանի զինծառայողները սպառազինության կիրառմամբ վնասազերծել են «հակառակորդի» ուժերը, հատուկ տեխնիկայի և սարքավորումների օգնությամբ պայթուցիկ նյութերն են որոնել:
 
Զինծառայողները հանձնել են հատուկ պատրաստության նորմատիվներ, մշակել են ձեռնամարտի տեխնիկան, ինչպես նաև ավտոմոբիլային տեխնիկա վարելու հմտություններն ու գործողությունները «հակառակորդի» կողմից թունավոր նյութեր կիրառելու դեպքում։
 
Մարտական իրավիճակ ստեղծելու համար օգտագործվել են իմիտացիոն միջոցներ, ծխեր և ուսումնական զինամթերք:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: