Հայաստանից զենքի արտահանումները շարունակական են լինելու․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանից զենքի արտահանումները շարունակական են լինելու։
«Այո, պայմանագրեր կան, նաև երկարաժամկետ պայմանագրեր կան, և այդ պայմանագրերն աշխատելու են»,- այսօր կայացած ասուլիսում ասել է Փաշինյանը։
Ավելի վաղ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ երեք ընկերություններ միլիոնավոր դոլարների հայկական արտադրության զենք են արտահանել երկու երկիր։


