ԱՄՆ Ծովային հետևակի կիբեր փորձագետները և ՊՆ համապատասխան ստորաբաժանումը փորձի փոխանակում են կատարել
Սեպտեմբերի 2-13-ը ԱՄՆ Ծովային հետևակի կիբեր փորձագետները և ՀՀ ՊՆ Կիբերպաշտպանության ստորաբաժանումը փորձի փոխանակում են կատարել կիբեր անվտանգության ոլորտում:
Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
Նրանք նաև քննարկել են ցանցային անվտանգությունը, կիբեր հիգիենան և դիմակայումը նոր սպառնալիքներին։