կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ականի պայթյունից զոհված մայոր Սարիբեկ Եղոյանը ծառայում էր Բերդ համայնքի զորամասերից մեկում, ուներ անչափահաս որդի

Ականի պայթյունից զոհված մայոր Սարիբեկ Եղոյանը ծառայում էր Բերդ համայնքի զորամասերից մեկում, ուներ անչափահաս որդի

Ականապայթյունային վիրավորման հետեւանքով երեկ՝ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, զոհված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Սարիբեկ Գուրգենի Եղոյանը Բերդ համայնքի զորամասերից մեկում էր ծառայում։

 Սարիբեկ Եղոյանը ծնունդով Շիրակի մարզի Մեծ Մանթաշ վարչական շրջանից էր, ամուսնացած էր, ուներ մեկ անչափահաս որդի։

32-ամյա մայորն ուներ երկու քույր եւ մեկ եղբայր, նա տան ավագ զավակն էր։ Սարիբեկ Եղոյանը ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը։

  • Կիսվել: