երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ականի պայթյունից հայ զինծառայողների զոհվելու և վիրավորելու մասին ադրբեջանական տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ

Ականի պայթյունից հայ զինծառայողների զոհվելու և վիրավորելու մասին ադրբեջանական տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքում է ականի պայթյունից հայ զինծառայողների զոհվելու և վիրավորելու մասին տեղեկությունները, որոնք տարածվել են ադրբեջանական լրատվամիջոցներում և տելեգրամյան ալիքներում:

՛՛Ադրբեջանական մամուլում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր ականի պայթյունի հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայողներ են զոհվել և վիրավորել, չի համապատասխանում իրականությանը՛՛,-հայտնում են ՊՆ-ից:

Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ներր հայտնում են, օիբրև թե ՈւԱԶ մակնիշի մեքենայի՝ ականի վրա պայթելու հետևանքով զոհվել և վիրավորվել են հայ զինծառայողներ:

 

 

 

  • Կիսվել: