Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 00:25-03:00-ն, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
«Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 29-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,- ասված է հաղորդագրության մեջ։