հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանի տարածած տեղեկությունները կեղծ են. ՀՀ ՊՆ-ն հերքում է

Ադրբեջանի տարածած տեղեկությունները կեղծ են. ՀՀ ՊՆ-ն հերքում է

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 7-ին ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը:

՛՛Կեղծ են նաեւ ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ տեղափոխելու և նրանց հերթափոխն իրականացնելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումները՛՛,-հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

 

  • Կիսվել: