ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ադրբեջանը գնդացրով կրակ է արձակել Իջևանի մարտական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ

Ադրբեջանը գնդացրով կրակ է արձակել Իջևանի մարտական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ

Իջեւանի հատվածում 12-12։30–ին Իջեւանի ուղղությամբ հակառակորդը գնդացրով կրակ է վարել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադարարի պահպանման ռեժիմը։ Կրակոցների հետեւանքով որեւէ վնաս չկա, տուժածներ՝ նույնպես։ Այս մասին InfoPort-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ հակառակորդի կրակոցները լռել են հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո․ այս պահին իրավիճակը խաղաղ է։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած այն լուրին, թե հայկական զինուժը կրակ է բացել Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ, ՊՆ խոսնակն ասաց, որ դա իրականությանը չի համապատասխանում։

  • Կիսվել: