հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին

Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին

Վանաձորի «ՀՈՐՈՎԵԼ» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված  իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին ժամը 19:00-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմահարթակում՝ մայրաքաղաքի հանդիսատեսին ներկայացնելով ինչպես անսամբլի երգացանկի և պարացանկի լավագույն կատարումները, այնպես էլ ամենայն հայոց բանաստեղծի գրական ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Թումանյանի աշխարհը» պարային ներկայացումը:
 
Այս պարային ներկայացմամբ անսամբլը մոտ մեկ ամիս շրջել է հանրապետության մի շարք սահմանամերձ համայնքներում: Հյուրախաղերը կազմակերպվել են ՀՀ ԿԳՄՍՆ և Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի հետ համատեղ:

  • Կիսվել: