շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա արտերկրում

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա արտերկրում

«Մեծ հյուրախաղեր» ծրագրի շրջանակներում Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը երկուական ներկայացում կցուցադրի Ռուսաստանի Պսկով և Վելիկի Նովգորոդ քաղաքներում։

Հանդիսատեսին կներկայացվի թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրությունները։

Ապրիլի 11-12-ին Պսկովի Ա.Ս. Պուշկինի անվան ակադեմիական դրամայի թատրոնի բեմում կցուցադրվեն Ա.Ս. Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունները» և ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» ներկայացումները, իսկ ապրիլի 15-16-ին Նովգորոդի Ֆ. Դոստոևսկու անվան ակադեմիական դրամայի թատրոնի բեմում՝ «Փոքրիկ ողբերգությունները» և Ա.Ն. Օստրովսկու «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացումները։

434473721_740912324899519_8589715557900710166_n.jpg (55 KB)

435716262_740912381566180_3846156753012440122_n.jpg (66 KB)

435014458_740913448232740_4934815783071776870_n.jpg (124 KB)

  • Կիսվել: