երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Մահացել է Հայաստանի վաստակավոր արտիստ, դերասան Ռուբեն Կարապետյանը

Մահացել է Հայաստանի վաստակավոր արտիստ, դերասան Ռուբեն Կարապետյանը

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր արտիստ, Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Ռուբեն Կարապետյանը: Նա 74 տարեկան էր:

Ռուբեն Կարապետյանը թատերական գործունեություն է ծավալել՝ խաղալով հարազատ թատրոնի բազմաթիվ ներկայացումներում, դերեր է կերտել նաեւ ֆիլմերում:

  • Կիսվել: