երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մերօրյա նոր Ռիխտերը Երևանում

Մերօրյա նոր Ռիխտերը Երևանում

Ապրիլի 21-ին Կիրիլ Ռիխտերն իր Richter Տրիո անսամբլի հետ հանդես կգա միակ համերգով Երևանում: Կիրիլ Ռիխտերը մեծ հարգանք է վայելում երաժշտության սիրահարների շրջանում՝ շնորհիվ պրոֆեսիոնալիզմի և արտիստիզմի: Հարկ է նշել, որ Ռիխտերը չունի ակադեմիական կրթություն։ Այդ պատճառով նա իրեն անվանում է «ինքնուսույց»: Ավարտել է (МИФИ) միջուկային ֆիզիկայի ինստիտուտի մասնաճյուղի գրաֆիկական ֆակուլտետը, որպես ֆրիլանսեր զբաղվել է ամսագրերի դասավորությամբ և լոգոների մշակմամբ։

Սովորել է բրիտանական դիզայնի բարձրագույն դպրոցում ՝ fashion բաժնում։ Սակայն դիպլոմային քննությունից հետո հասկացել, որ ուզում է զբաղվել երաժշտությամբ։ Այսօր, դաշնակահար և կոմպոզիտոր Կիրիլ Ռիխտերի երաժշտությունը կատարում են ինչպես սիմֆոնիկ նվագախմբերը, այնպես էլ մենակատար երաժիշտները: Նա հավաքում է լեփ-լեցուն դահլիճներ աշխարհի լավագույն համերգասրահներում, գրում է սաունդթրեքեր ֆիլմերի, բալետների համար, երաժշտություն ֆուտբոլի Աշխարհի առաջնության և Օլիմպիական խաղերի համար:

Richter Trio-ն ելույթ է ունեցել Եվրոպայի հայտնի համերգային հարթակներում այդ թվում ՝ Royal Albert Hall-ում (Լոնդոն), Berliner Philharmonie-ում (Բեռլին), Elbphilharmonie-ում (Համբուրգ), Համբուրգում Reeperbahn փառատոններում, Բրայթոնում The Great Escape-ում և Ռոտերդամում Classical:Next-ում ։ Բաց մի թողեք Կիրիլ Ռիխտերի միակ համերգը Հայաստանում:

IMG_3806.jpeg (73 KB)

 

  • Կիսվել: