հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հին Կապանի պեղումները նոր ու առավել հետաքրքիր փուլ են թևակոխել

Հին Կապանի պեղումները նոր ու առավել հետաքրքիր փուլ են թևակոխել

Հին Կապանի պեղումները նոր ու առավել հետաքրքիր փուլ են թևակոխել։
 
Նախորդիվ բացված շինությունների տակից արդեն իսկ հայտնաբերվել են հին բազիլիկ եկեղեցու (ենթադրաբար՝ 4-6-րդ դարեր), ձիթհանի հետքեր, աղյուսե հատակ, շքամուտքի եզրաքարեր, սյան խարիսխներ։ Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։
 
Քննարկվել է այստեղ հնագիտական աշխատանքների ու պեղումների ժամկետի երկարացման անհրաժեշտությունը։
 
Աշխատանք է տարվում Հին Կապանը զբոսաշրջային գրավիչ ուղղություն դարձնելու նախագիծ իրականացնելու և դրա համար ենթակառուցվածքներ ստեղծելու ուղղությամբ։
 
Այս ծրագիրն իրականացվում է «ԶՊՄԿ»-ի հետ համատեղ՝ Կապանում զբոսաշրջության զարգացումը խթանելու համատեքստում։
 

  • Կիսվել: