շաբաթ, սեպտեմբեր 12
12 / 9 / 2026
Եգիպտոսում հայտնաբերվել է 4400 տարվա «գաղտնիքների պահապանի» դամբարանը

Եգիպտոսում հայտնաբերվել է 4400 տարվա «գաղտնիքների պահապանի» դամբարանը

Եգիպտոսի Սաքքարայի հնավայրում իսպանաեգիպտական հնագիտական առաքելությունը հայտնաբերել է շուրջ 4400 տարվա հնության դամբարան, որը պատկանել է փարավոն Ջեդկարա Իսեսիի ժամանակաշրջանի բարձրաստիճան պաշտոնյա Յունմինին, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Յունմինը եղել է դատավոր, դատարանի ղեկավար և գլխավոր գրագիր և կրել է «փարավոնի գաղտնիքների պահապան» պատվավոր տիտղոսը։

Դամբարանի պատերին պահպանվել են գունավոր ռելիեֆներ՝ գյուղատնտեսական աշխատանքների, կենդանիների և թաղման ծեսերի տեսարաններով։ Հնագետները հայտնաբերել են նաև «կեղծ դուռ», որը հին եգիպտական հավատալիքներով խորհրդանշական անցում էր դեպի հանդերձյալ աշխարհ։

Աղբյուրները հիշեցնում են, որ դամբարանի տարածքը հայտնի էր դեռևս XIX դարից, սակայն այն առաջին անգամ ուսումնասիրվել է ժամանակակից գիտական մեթոդներով։ Գտածոն կօգնի մասնագետներին ավելի լավ հասկանալ Հին Եգիպտոսի պետական կառավարման և թաղման ավանդույթները։

  • Կիսվել: