Դավիթ Տոնոյանը ծննդյան առթիվ այցելել է Ռոբերտ Ամիրխանյանին
Նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից:
Պաշտպանության նախարարը շնորհավորել է տաղանդավոր կոմպոզիտորին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ, մաղթել առողջություն, ամենայն բարիք և ստեղծագործական անսպառ եռանդ: