երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ազնավուր» հիմնադրամը նախաձեռնել է տնտեսական զորակցման ծրագիր Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար

«Ազնավուր» հիմնադրամը նախաձեռնել է տնտեսական զորակցման ծրագիր Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար

Շառլ Ազնավուրի 100-ամյակին ընդառաջ «Ազնավուր» հիմնադրամը նախաձեռնել է տնտեսական զորակցման ծրագիր Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար՝ 25 բիզնես դրամաշնորհների հատկացման միջոցով։ Այս ծրագրի նպատակն է խթանել արցախցի ընտանիքների կայուն եկամտի ապահովումը և տնտեսական աճը: Ծրագրին կարող են մասնակցել ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու ձեռներեցներ։

«Ազնավուր» հիմնադրամը, հավատարիմ մնալով իր հիմնադրի մարդասիրական առաքելությանը, այս ծրագրի իրագործման միջոցով էլ ձգտում է նոր հնարավորություններ ստեղծել դրական փոփոխությունների համար և խթանել կենսակայուն զարգացումը երկրում:

 

Ով կարող է դիմել՝

  • Արցախի Հանրապետությունից 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո տեղահանված անձինք, որոնք հաշվառվել և մշտական բնակություն են հաստատել Հայաստանի Հանրապետությունում:

 

Դրամաշնորհի հասանելի առավելագույն բյուջե՝

  • 2,100,000 ՀՀ դրամ

 

Ծրագրի իրականացման առավելագույն ժամկետ՝

  • 6 ամիս

 

Պահանջվող փաստաթղթեր՝

  • Հայտաձև (ներբեռնել հղումով)
  • Բյուջե (ներբեռնել հղումով)
  • Հավելյալ փաստաթղթեր՝
    • Հայտատուի անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճեն
    • Ընտանիքի անդամների անձնագրերի, երեխաների ծննդյան վկայականների պատճեններ
    • Ֆինանսական ցուցիչների ապացույցներ (հայտատուի և/կամ ընտանիքի այլ անդամների բանկային հաշվի քաղվածք վերջին 3 ամիսների համար)
    • Ֆինանսական պարտավորվածությունների առկայության դեպքում՝ վարկային պայմանագրերի և այլ առնչվող փաստաթղթերի պատճեններ

 

Դիմելու վերջնաժամկետ՝

  • 31.01.2024, 18:00 (Երևանի ժամանակով)

 

Գնահատման կարգը՝

Ստացված հայտերը կգնահատվեն երկու փուլով՝ հատուկ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմից։ Առաջին փուլը հաջողությամբ հաղթահարած հայտատուները կհրավիրվեն հարցազրույցի։

Առաջին փուլը չհաղթահարած հայտատուները կծանուցվեն էլեկտրոնային փոստի միջոցով։

 

Հատուկ պայմաններ՝

Դրամաշնորհի տրամադրման հիմնական նախապայման է հանդիսանում բիզնես նախագծում սեփական ներդրման առկայությունը։ Սեփական ներդրման չափը պետք է կազմի նախագծի ընդհանուր բյուջեի առնվազն 20%-ը:

  • Դրամաշնորհը տրվում է իրավաբանական անձանց։ Եթե դիմորդը չունի իրավաբանական անձի կարգավիճակ, ապա ծրագրի շահառու դառնալու դեպքում նա պետք է գրանցի Ա/Ձ կամ ՍՊԸ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ նախքան դրամաշնորհի պայմանագրի կնքումը։
  • Ծրագրի իրականացման ընթացքում հայտատուն պետք է ներկայացնի ֆինանսական հաշվետվություններ։ Կֆինանսավորվեն միայն այն ծախսերը, որոնք հիմնավորված կլինեն համապատասխան փաստաթղթերով, այլն է՝ պայմանագրեր, ՀԴՄ կտրոններ, վճարման հաստատումներ և այլն։
  • Տնտեսված միջոցները և անվավեր ծախսերի գումարները ենթակա են վերադարձի։
  • Առավելություն կտրվի այն հայտատուներին, որոնք ունեն ձեռնարկատիրական փորձ։

 

Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կֆինանսավորվեն միայն վավեր ծախսերը։

 

Վավեր ծախսեր՝

  • Գույք և սարքավորումներ
  • Վերանորոգման և բարեկարգման ծախսեր
  • Վարձակալության վճարներ
  • Վերապատրասման և այլ դասընթացներ

 

Անվավեր ծախսեր՝

  • Առկա վարկային և այլ ֆինանսական պարտավորվածությունների վճարներ
  • Ծրագրի իրականացմանը չվերաբերող ծախսեր
  • Վավեր ծախսերի ցանկում չներառված ծախսեր

 

Դրամաշնորհի փաթեթների ընդունման կարգը՝

Դրամաշնորհային փաթեթները (ներառյալ՝ լրացված հայտադիմումը, բյուջեն և պահանջված փաստաթղթերը) պետք է ուղարկվեն մինչև 31.01.2024, 18:00 (Երևանի ժամանակով)՝ [email protected] էլեկտրոնային հասցեին։

Վերջնաժամկետից հետո ստացված և/կամ թերի փաթեթները չեն դիտարկվի։

 

Հարցերի դեպքում՝

Դրամաշնորհային ծրագրի վերաբերյալ բոլոր հարցերը կարող եք ուղարկել  [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 29.01.2024, 18:00-ն  (Երևանի ժամանակով)։

Վերջնաժամկետից հետո ստացված հարցերը չեն դիտարկվի։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: