ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արմավիրի մարզպետն Ակնալիճ բնակավայրում ներկա է գտնվել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու օծման արարողությանը

Արմավիրի մարզպետն Ակնալիճ բնակավայրում ներկա է գտնվել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու օծման արարողությանը

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրում այսօր ներկա է գտնվել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու օծման արարողությանը՝ հանդիսապետությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, հայտնում են Արմավիրի մարզպետարանից:

Բազիլիկ ոճով նախագծված եկեղեցին կառուցվել է ակնալիճցիների նախաձեռնությամբ և ջանքերով:

 Եկեղեցու օծման արարողության ավարտին մարզպետը ծաղիկներ է խոնարհել հանուն հայրենիքի պաշտպանության զոհված ակնալիճցի քաջորդիների շիրիմներին և նրանց հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանին:

  • Կիսվել: