2024-ի ապրիլի 19-ից 2025-ի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը ոչնչացրել է Աստղաշենի Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշարձանը
Համաձայն արբանյակային լուսանկարների վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Աստղաշենի Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, որը կանգնեցվել է 2012 թվականին։ Այս մասին տեղեկանում ենք Artsakh Monuments ֆեյսբուքյան էջից:
՛՛Նույն ժամանակահատվածում ոչնչացվել է նաև Աստղաշենի Հայրենական մեծ պատերազմում զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը, այն կանգնեցվել է 1970-ական թվականներին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։




