կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Զրոյից միանգամից վեց դեպք՝ մեկ օրում. ԱՀ նախագահի խոսնակը՝ կորոնավիրուսային իրավիճակի մասին (տեսանյութ)

Զրոյից միանգամից վեց դեպք՝ մեկ օրում. ԱՀ նախագահի խոսնակը՝ կորոնավիրուսային իրավիճակի մասին (տեսանյութ)

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախում կորոնավիրուսային իրավիճակին:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Զրոյից միանգամից վեց դեպք՝ մեկ օրում: Սա նշանակում է, որ համավարակային իրավիճակը որքան կառավարելի է, նույնքան կարող է վերահսկողությունից դուրս գալ, եթե չեն պահպանվում սահմանված կանոնները:

Հանրապետության նախագահի գլխավորությամբ այսօր կայացած պարետատան նիստի ընթացքում քննարկվել են անելիքները, մասնամորապես՝ ուսումնական հաստատությունների աշխատանքների վերսկսումը, ինչն ուղակիորեն պայմանավորված է լինելու համավարակային իրավիճակով՛՛:

 
 

  • Կիսվել: