շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է. Արցախի ՊՆ

Զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է. Արցախի ՊՆ

Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Հասկանալով Ձեր վրդովմունքը՝ կապված զոհերի մասին հրապարակվող ցուցակներում անճշտությունների հետ, տեղեկացնում ենք, որ պատերազմական պայմաններում, երբ ամեն պահի փոխվում է մարտական իրավիճակը, ցավոք սրտի, հնարավոր չի լինում խուսափել նաև նման դեպքերից: Տեղեկացնում ենք, որ զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Հայցում ենք զինծառայող Թախմազյանի հարազատների ներողամտությունը»։

  • Կիսվել: