կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ժամկետային զինծառայողների ծնողները դեմ են, որ իրենց որդիները վերադառնան Արցախ․ Նշում են՝ ճանապարհն անվտանգ չէ

Ժամկետային զինծառայողների ծնողները դեմ են, որ իրենց որդիները վերադառնան Արցախ․ Նշում են՝ ճանապարհն անվտանգ չէ

Արցախից արձակուրդի եկած ժամկետային զինծառայողների ծնողները ՊՆ-ից պահանջում են, որ զինծառայողներին չտանեն Արցախ, քանի որ ճանապարհն անվտանգ չէ, և ոչ ոք երաշխիք չունի, որ նրանք անվտանգ կհասնեն Արցախ: 

«Թող մեկը գա նախարարությունից, ասի՝ այս երեխեքին Հայաստանի զորամասեր ենք տանում, թող կոնկրետ տվյալ ասեն, Արցախ հասնելու համար ոչ ոք երաշխիք չունի, ում էլ հարցնում ես՝ երաշխիք կա՞, որ հասնելու են, այսքան հրամանատարներից ոչ մեկը չի ասում, որ ես երաշխավորում եմ անվտանգությունը, չկա նման բան: Ո՞ւր գնան»,- ասաց ծնողներից մեկը:

Նշենք, որ InfoPort.am-ը փորձեց ՊՆ-ից պարզաբանում ստանալ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, սական ՊՆ հասարակայնության հետ վարչության պետ Գևորց Ալթունյանը առաջարկեց հարցերի պատասխանները ստանալու համար գրավոր դիմել։

  • Կիսվել: