Ժամանակավոր կհոսանքազրկվեն Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ և Մարտակերտի որոշ թաղամասեր
Ընթացիկ պլանային վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով՝ սեպտեմբերի 20-ին ժամանակավոր կհոսանքազրկվի Ասկերանի շրջանի 8 համայնք և Մարտակերտ քաղաքի որոշ թաղամասեր ու հիմնարկ -ձեռնարկություններ:
Ինչպես տեղեկացրել են «Արցախէներգո» ՓԲ ընկերությունից՝ սեպտեմբերի 20-ին ժամը 11:00-ից-17:00-ն ընկած ժամանակահատվածում հոսանքազրկվելու են Ասկերանի շրջանի Նորագյուղ, Սունջինկա, Ծաղկաշատ, Ռև, Խաչեն,Սարդարաշեն, Հիլիս, Խնձրիստան համայնքները:
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ նույնը օրը ժամը 10:00-ից-12:00-ն ընկած ժամանակահատվածում էլ հոսանքազրկվելու են Մարտակերտ քաղաքի որոշ բնակելի թաղամասեր, «Թիվ 2 Մանկապարտեզ» ՊՈԱԿ-ը, Դատախազության, Դատարանի և Քաղաքապետարանի շենքերը, «Արցախբանկ», ‹‹Հայբիզնեսբանկ», «Արցախփոստ » և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ- ները: