ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
«Ժամանակ»․ Արցախի նորընտիր նախագահի երդմնակալությունը՝ մայիսի 20-ին

«Ժամանակ»․ Արցախի նորընտիր նախագահի երդմնակալությունը՝ մայիսի 20-ին

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 20-ին:

Արցախի Հանրապետությունում մինչև մայիսի 13-ը հայտարարված է արտակարգ դրություն, և դրանից հետո մեկշաբաթյա ժամկետում Արցախի իշխանությունները կկազմակերպեն և կանցկացնեն նախագահի երդմնակալության արարողությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: