երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ըստ եղանակային կանխատեսումների` հրդեհավտանգ իրավիճակը Արցախի հանրապետության տարածքում դեռ կպահպանվի.ԱԻՊԾ

Ըստ եղանակային կանխատեսումների` հրդեհավտանգ իրավիճակը Արցախի հանրապետության տարածքում դեռ կպահպանվի.ԱԻՊԾ

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Ինչպես նշել են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ տարվա այս ժամանակահատվածում մեծ է նաև հրդեհների առաջացման ռիսկերն ու վտանգները։

ԱԻՊԾ-ն հորդորում է չանտեսել հրդեհային անվտանգության կանոնները։ Կրակի հետ վարվել զգույշ, ինչպես նաև էլեկտրական սարքավորումները շահագործել առանց տեխնիկական կանոնների խախտման։ Արգելվում է նետել այրվող լուցկի և կամ չմարված ծխախոտի մնացորդ։ Կառույցը հիշեցնում է նաև, որ հրդեհային անվտանգության կանոնների խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն:

Բնակչությանը խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Օգտագործել սովորականից շատ հեղուկներ։ Հնարավորության սահմաններում, դրսում չմնալ, պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով ամառային գլխարկ, արևային ակնոց, հովանոց։

Ցերեկային ամենաշոգ ժամերին հնարավորինս խուսափել բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից։

  • Կիսվել: