շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ընթանում են Բերձոր քաղաքի Հակարի գետի վրա կամուրջի վերակառուցման աշխատանքները

Ընթանում են Բերձոր քաղաքի Հակարի գետի վրա կամուրջի վերակառուցման աշխատանքները

Ընթանում են Բերձոր քաղաքի Հակարի գետի վրա կամուրջի վերակառուցման աշխատանքները։ Այն իրականացնում է «ԱՏՄ Ստրոյ» ՍՊ ընկերությունը, հայտնում է ԱՀ Քաղշինության նախարարությունը։
 
Իրականացվել է ասֆալտբետոնե և հարթեցնող շերտի քանդում և վնասված հեծանների փոխարինում։
 
Ներկա դրությամբ փոխարինվել են վնասված ծածկի հեծանը և իրականացվում են երկաթբետոնե հարթեցման աշխատանքները։ Հետագայում կփոխարինվեն բազրիկները և կիիրականացվեն ասֆալտբետոնե ծածկի աշխատանքները։
 
Շինաշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին։

  • Կիսվել: