շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վրաերթի ելքով ճանապարհատրանսպորտային պատահար Արցախում

Վրաերթի ելքով ճանապարհատրանսպորտային պատահար Արցախում

Օգոստոսի 15-ին ժամը 09:00-ին ԱՀ ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ազատամարտիկների և Կ.Ալվարյան փողոցների հատման խաչմերուկում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ Ստեփանակերտ քաղաքի 74-ամյա բնակիչ Գ.Գ.-ն, վարելով «ՎԱԶ 217230» մակնիշի ավտոմեքենան, ժամը 08:55-ի սահմաններում նշված խաչմերուկում վրաերթի է ենթարկել մայրաքաղաքի 71-ամյա բնակչուհի Ռ.Ա.-ին։

Ինչպես տեղեկացնում են Արցախի ոստիկանությունից, պատահարի հետևանքով վերջինս ձախ ոտնաթաթի 5-րդ մետակարպով, ոսկրի բազմաբեկոր կոտրվածքներով շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն»:

  • Կիսվել: