հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վիտալի Բալասանյանը հանդիպել է ԱՀ պետհամալսարանի դասախոսների և ուսանողների հետ

Վիտալի Բալասանյանը հանդիպել է ԱՀ պետհամալսարանի դասախոսների և ուսանողների հետ

ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Արցախի պետական համալսարանի ղեկավարության նախաձեռնությամբ հանդիպել է ԲՈՒՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչների հետ։ 

Անդրադարձ կատարելով արցախյան ազատագրական պայքարի շրջափուլերի նշանակալի ռազմաքաղաքական իրադարձություններին՝ Վիտալի Բալասանյանը հանդես է եկել 2020 թվականի 44-օրյա պատերազմին, ռազմագործողությունների դադարից հետո ստեղծված իրավիճակին՝ կարևորելով հետպատերազմական ծանր ժամանակաընթացքը համախմբված, պատվով հաղթահարելու և արժանապատիվ ապագայի կառուցման գործում հատկապես երիտասարդության ներուժի օգտագործումը։

Համալսարանականները հանդես են եկել իրենց հուզող տարատեսակ հարցերով, որոնց տրվել են բովանդակալից պատասխաններ։

Հանդիպմանը համալսարանի ռեկտորը Անվտանգության խորհրդի քարտուղարին է հանձնել ԱրՊՀ հիմնադրման 5-ամյակի հուշամեդալ։

  • Կիսվել: