ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վերջին 2 օրերին Դադիվանքի և Ամարասի վանական համալիրներ է այցելել ավելի քան 100 ուխտավոր

Վերջին 2 օրերին Դադիվանքի և Ամարասի վանական համալիրներ է այցելել ավելի քան 100 ուխտավոր

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ հայ ուխտավորներ ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի ուղեկցությամբ այցելել են Դադիվանքի վանական համալիր: Անվտանգությունն ապահովելու համար խաղաղապահների դիտակետերից մեկը տեղակայված է Դադիվանքի հարևանությամբ:

Ըստ գերատեսչության՝ ռուս խաղաղապահներն ապահովում էին հայ ուխտավորների անվտանգությունն Ամարասի քրիստոնեական վանք այցելելիս: Ճարտարապետական համալիրը գտնվում է Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծին հարող տարածքում:

Վերջին երկու օրերին ընդհանուր առմամբ Դադիվանքի և Ամարասի վանական համալիրներ են այցելել ավելի քան 100 ուխտավորներ:

  • Կիսվել: