երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վերականգնվել է Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության աշխատանքը․ իրականացվում է քաղաքացիների սպասարկում

Վերականգնվել է Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության աշխատանքը․ իրականացվում է քաղաքացիների սպասարկում

Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն իրազեկում է 2020թ. դեկտեմբերի 1-ից վերականգնվել է վարչության բնականոն աշխատանքը և իրականացվում է քաղաքացիների սպասարկում, հայտնում են ԱՀ ոստիկանությունից։

Անձնագրի վավերականության ժամկետն անցնելու կամ անձնագիրը կորցնելու դեպքում անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև հանրային ծառայության համարանիշ՝ սոցիալական քարտ, հաշվառման մասին տեղեկանք ստանալու համար քաղաքացիներն կարող են դիմել անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ:

Արցախի Հանրապետության կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերից օգտվելու համար բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող անձինք կարող են դիմել անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ, ընդ որում 16տ լրացած անձն դիմում է անձամբ, իսկ մինչև 16 տարեկան անչափահաս երեխաների փոխարեն դիմում է նրանց ծնողը՝ անձը հաստատող համապատասխան փաստաթղթերով:

  • Կիսվել: