հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Վանքում «Երկարօրյա դպրոց»-ի շնորհիվ բարձրացել է աշակերտների դասապատրաստման արդյունավետությունը, ինչպես նաև աշխատատեղեր են ստեղծվել

Վանքում «Երկարօրյա դպրոց»-ի շնորհիվ բարձրացել է աշակերտների դասապատրաստման արդյունավետությունը, ինչպես նաև աշխատատեղեր են ստեղծվել

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք համայնքի Գուրգեն Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցում «Երկարօրյա դպրոց» ծրագրի ներդրումը աշակերտների դասապատրաստման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու հնարավորություն է ընձեռել , ինչպես նաև նոր աշխատատեղեր են ստեղծվել:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրեն Արամայիս Բալայանը նշել է, որ «Երկարօրյա դպրոց»-ի գործունեությունն այս ընթացքում գոհացուցիչ արդյունքներ է տվել:

Нет описания.

«Մեր կրթօջախում «Երկարօրյա դպրոց»-ի ծրագիրը, որին մասնակցում է 1-9-րդ դասարանների 188 աշակերտ, գործում է արդեն երկու տարի։ Ունենք 6 խումբ։ Աշխատում է 11 ուսուցիչ, ընդ որում՝ նրանցից մեկին այս ուսումնականից ենք աշխատանքի ընդունել։ Ըստ ծրագրի ժամանակացույցի, բացի պարապմունքներից, աշակերտներն այստեղ նաև սնվում են: Այդ գործընթացի կազմակերպման նպատակով էլ 4 խոհարար են աշխատանքի ընդունվել»,-ասել է Ա. Բալայանը՝ տեղեկացնելով, որ դպրոցում առկա են հնարավոր բոլոր պայմանները ծրագրի իրագործումը հավուր պատշաճի կազմակերպելու համար։

Անդրադառնալով կրթօջախի խնդիրներին՝ տնօրենը մասնավորապես նշեց, որ  թափուր է «Անգլոգերմաներեն» առարկայի ուսուցչի հաստիքը։

Нет описания.

«Ընդհանուր առմամբ , դպրոցի ուսուցիչների մասնագիտական կարողությունները գոհացուցիչ են: Նրանք, ըստ սահմանված ընթացակարգի, մասնակցում են վերապատրաստումների»,-նշել է տնօրենը՝ հավելելով, որ այդ շրջանակներում արդեն իսկ վերապատրաստվել է կրթօջախի 7 մանկավարժ:

  • Կիսվել: