ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ուժեղ քամու հետևանքով Ստեփանակերտում գրանցվել է առաջին պատահարը

Ուժեղ քամու հետևանքով Ստեփանակերտում գրանցվել է առաջին պատահարը

Արցախում առավոտյան ժամը 10։00-ից դիտվում է 15-20 մ/վ արագությամբ քամու ուժգնացում, իսկ կեսօրից հետո ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Ուժեղ քամու հետևանքով Ստեփանակերտում գրանցվել է առաջին պատահարը։ Պոկվել է Ա․Առաքելյան փողոցի ավտոտնակի թիթեղը և կախվել։ Փրկարարները վերացրել են վտանգը։
 
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը բնակչությանը հորդորում է լինել չափազանց ուշադիր, օրվա ընթացքում պահպանել զգուշություն, հնարավորինս քիչ լինել դրսում։

  • Կիսվել: