երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թուրքիայի ու ՌԴ-ի միջև ԼՂ հարցով արձանագրությունները համաձայնեցվել են Ադրբեջանի հետ. Չավուշօղլու

Թուրքիայի ու ՌԴ-ի միջև ԼՂ հարցով արձանագրությունները համաձայնեցվել են Ադրբեջանի հետ. Չավուշօղլու

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է երեք արձանագրություն, որոնք նախապես համաձայնեցվել են Ադրբեջանի հետ: Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Թուրքիայի խորհրդարանում պատասխանելով հարցին, թե ինչու են Թուրքիայի և Ռուսաստանի միջև գաղտնի բանակցություններ ընթացել, նախարարն ասել է, որ այդ մեղադրանքներն անհիմն են, Ադրբեջանից գաղտնի որևէ արձանագրություն չի ստորագրվել:

Ըստ Չավուշօղլուի՝ Ադրբեջանում թուրքական դիտորդական կետի տեղակայումը եղբայրական երկրի նկատմամբ իրավասությունների շրջանակում է: Նա այս առնչությամբ նշել է. ՛՛Ադրբեջանի կողմից զորախմբի թվաքանակի, տեղի, ժամանակի հաստատումից հետո հարցը կարող է լուծում ստանալ՛՛:

  • Կիսվել: