երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թուրքիան ու ՌԴ-ն շարունակում են բանակցությունները՝ ԼՂ-ում դիտարկման կենտրոնի տեխնիկական գործոնների վերաբերյալ

Թուրքիան ու ՌԴ-ն շարունակում են բանակցությունները՝ ԼՂ-ում դիտարկման կենտրոնի տեխնիկական գործոնների վերաբերյալ

Թուրքիան շարունակում է բանակցությունները Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղում պլանավորված ձեւաչափով դիտարկման կենտրոնի տեխնիկական գործոնների շուրջ: Այս մասին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Անկարան եւ Մոսկվան նոյեմբերի 11-ին հուշագիր ստորագրեցին՝ Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու կենտրոնի վերաբերյալ: Դրանից առաջ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել էր, որ Մոսկվան եւ Անկարան կաշխատեն Ղարաբաղի հարցով Ադրբեջանի տարածքում գտնվող դիտորդական կենտրոնի միջոցով, ՛՛համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չի եղել՛՛:

՛՛Ղարաբաղում դիտորդական կենտրոնի տեխնիկական գործոնների վերաբերյալ Ռուսաստանի ռազմական պատվիրակության հետ մեր բանակցությունները շարունակվում են ըստ նախատեսված ժամանակացույցի՛՛,-հայտնել են թուրքական կողմից:

  • Կիսվել: