ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Թուրքիան Շուշիում գլխավոր հյուպատոսություն է բացում. Էրդողան

Թուրքիան Շուշիում գլխավոր հյուպատոսություն է բացում. Էրդողան

Թուրքիան Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացված Շուշի քաղաքում գլխավոր հյուպատոսություն է բացում:

Ինչպես գրում է Anadolu գործակալությունը, այս մասին Ադրբեջանից վերադառնալուն ճանապարհին լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը Արցախի օկուպացված տարածքում կարմիր ժապավեն են կտրել՝ նշելով Կովսականի (Զանգելան) միջազգային օդանավակայանի բացումը:

  • Կիսվել: