հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Թուրք զինծառայողները ժամանել են ռուս-թուրքական դիտորդական կենտրոն՝ Աղդամ

Թուրք զինծառայողները ժամանել են ռուս-թուրքական դիտորդական կենտրոն՝ Աղդամ

Թուրք զինծառայողները, որոնք Արցախյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման համար կաշխատեն ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնում, ժամանել են կենտրոնի տեղակայման տարածք։ Հայտում է TASS-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ ներկայացուցչին։

«Այսօր իր աշխատանքն է սկսում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը, որը ստեղծվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների համատեղ հայտարարության շրջանակներում։ Թուրք զինվորականները, որոնք ծառայելու են այդ կենտրոնում, ժամանել են Ադրբեջան»,-ասել է նա՝ հավելելով, որ ռուս զինծառայողները, որոնք աշխատելու են այդ կենտրոնում, նույնպես արդեն գտնվում են կենտրոնի տեղակայման տարածքում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: