շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Թշնամին ամենուրեք տապալվում է մեր ոտքերի տակ․ Արցախի նախագահ (լուսանկարներ)

Թշնամին ամենուրեք տապալվում է մեր ոտքերի տակ․ Արցախի նախագահ (լուսանկարներ)

Հազարավոր կամավորականներ Արցախից  և Հայաստանից արդեն համալրել են Պաշտպանության բանակի շարքերը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հարգելի ՛ հայրենակիցներ, հազարավոր կամավորականներ արդեն համալրել են Պաշտպանության բանակի շարքերը: Չնայած պաշտոնապես զորահավաք եմ հայտարարել, բայց հաճախ նրանք ավելի շուտ են հասնում զինկոմիսարիատներ, քան նրանց այդ մասին տեղեկացնում են: Բազմաթիվ են Մայր հայրենիքից  ժամանողները, հարյուրավոր հայտեր ունենք նաև Սփյուռքից: Այն միասնությունն ու հավաքական կամքը, որ դրսևորում են մեր հայրենակիցները, անկասելի են դարձնում մեր հաղթանակի ընթացքը»,- գրել է Հարությունյանը:

Արցախի նախագահն ընգծել է` հաղթանակը մերն է:       

«Այսօր, քան երբևէ հզոր ենք՝ մեր լեռների պես, իսկ թշնամին ամենուրեք տապալվում է մեր ոտքերի տակ»,- նշել է նախագահը:

  • Կիսվել: