երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«The Halo trust»-ը պայթեցման աշխատանքներ կիրականացնի Մարտունու շրջանի «Քաջավան» տեղամասում

«The Halo trust»-ը պայթեցման աշխատանքներ կիրականացնի Մարտունու շրջանի «Քաջավան» տեղամասում

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ հայտնաբերված ռազմամթերքի և այլ պայթուցիկ առարկաների վնասազերծման աշխատանքներ կատարելու նպատակով ծառայության սակրավորական խմբերն այսօր կաշխատեն Ստեփանակերտ և Մարտունի քաղաքների հարակից տարածքներում:

«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը՝ պայթեցման աշխատանքներ կիրականացնի Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում, Մարտակերտ քաղաքում:

«The Halo trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպությունը՝ Մարտունու շրջանի «Քաջավան» տեղամասում:

  • Կիսվել: